Դուբրովնիկի ֆորումի մեկնարկի պաշտոնական ընդունելությանը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը շփումներ է ունեցել ֆորումին մասնակցող բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
ԱԳՆ հաղորդագրության համաձայն, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բոռելն ու Արարատ Միրզոյանն անդրադարձել են ՀՀ-ԵՄ օրակարգի և տարածաշրջանային վերջին զարգացումներին։
