XX դարի լավագույն իտալական վեպը շատ գրականագետների կարծիքով, Լուի Արագոնն «Ընձառյուծը» համարել է աշխարհում երբևէ գրված ամենամեծ գրքերից մեկը

XX դարի լավագույն իտալական վեպը շատ գրականագետների կարծիքով, Լուի Արագոնն «Ընձառյուծը» համարել է աշխարհում երբևէ գրված ամենամեծ գրքերից մեկը:
🐯 Հինավուրց ազնվական տոհմից սերող Տոմազի դի Լամպեդուզային գրողական հռչակ է բերել նրա միակ վեպը, այն էլ իր մահից հետո՝ 1958-ին:
🏆 Գրքին շնորհվեց Իտալիայի ամենահեղինակավոր գրական մրցանակը՝ «Ստրեգա»:
🎬 1963-ին Լուկինո Վիսկոնտիի համանուն էկրանացումը, որտեղ խաղում էր Ալեն Դելոնը, վեպին մեծ ճանաչում բերեց:
📙 Գործողությունը գլխավորապես ծավալվում է 1860-80-ականներին՝ ընդգրկելով Ռիսորջիմենտոյի՝ Իտալիայի ազատագրման ու միավորման շրջանը, բայց սոցիալ-հոգեբանական վեպի ժանրային շրջանակով չսահմանափակված, ներհուն իմաստությամբ լի այս խորաբովանդակ կտավում ժամանակի հոլովույթը, կյանքի ու մահվան խորհուրդը ներկայացված են թախծալի բանաստեղծականության, բայց և ամենաթափանց հեգնանքի շեշտերով, իսկ ոճապես՝ բարոկկոյական նկարագեղությամբ:
Վեպը հրատարակել է «Անտարես» հրատարակչությունը։
Թարգմանիչ՝ Զավեն Բոյաջյան
🗓️ Սեպտեմբերի 8, 12:00
📍 Հայաստանի ազգային պատկերասրահ
Մուտքն ազատ է
📌 Փառատոնի օրերին «Անտարես» հրատարակչության գրքերը կարող եք ձեռք բերել 25-40% զեղչով։
Կիսվել սոց․ ցանցերում