Թпւրքիայում մшհացած են գտել Իլհшմ Աлիևի նախկին թիկնապահին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նախկին թիկնապահ Մահիր Մամեդովին մահացած են գտել Թուրքիայի արևմտյան Այդըն քաղաքի Քուշադասի հանգստյան գոտում գտնվող հյուրանոցներից մեկում։ Մահվան ստույգ պատճառը դեռ պարզված չէ։ Տղամարդը մահացել է 50 տարեկանում։

Ինչպես գրում է Haber48-ը, Մահիր Մամեդովը երեք օր առաջ հանգստի էր ժամանել Թուրքիա՝ ընտանիքի հետ։ Նրանք տեղավորվել էին հինգ աստղանի հյուրանոցում։ Մամեդովի մարմինը հայտնաբերել է կինը զբոսնելուց հետո որդու հետ սենյակ վերադառնալիս։

Թուրքական լրատվամիջոցները նշում են, որ Մահիր Մամեդովը «որոշ ժամանակ» եղել է Իլհամ Ալիևի անձնական անվտանգության աշխատակիցը։ Որ թվականին է դա եղել՝ չի նշվում։

Կիսվել սոց․ ցանցերում