Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը Ռուսաստանի Դաշնությունից որևէ պաշտոնական ծանուցում չի ստացել Հայաստանից ներկրված ելակի մեջ վնասակար նյութերի առկայության մասին։
Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին ՍԱՏՄ-ից:
«Եթե ծանուցում ստացվի, ապա ստանալուց հետո տեսչական մարմինը պատշաճ կերպով կարձագանքի»,- նշեցին տեսչականից:
Ավելի վաղ ռուսական «Տելեգրամ» ալիքներից մեկը գրել էր, որ Հայաստանից ներկրված ելակի մեջ վտանգավոր թունաքիմիկատ է հայտնաբերվել։
