Ադрբեջшնի ԱԳՆ արձագանքը ՀՀ վարչապետի հայտարարություններին

Ադրբեջանի արտգործնախարարությունն արձագանքել է երեկ ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետի հայտարարություններին, նշել, թե իբր այն պնդումները, որ Ադրբեջանի Սահմանադրության մեջ Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ կան, սխալ են։

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեի խոսքով՝ Ադրբեջանի և Հայաստանի սահմանադրությունների միջև զուգահեռներ պետք չէ անցկացնել։

Վերջինս նշել է, թե անկախ խաղաղության համաձայնագրի ստորագրումից՝ իրական և կայուն խաղաղություն հաստատելու պայմանը իբր Բաքվի նկատմամբ տարածքային պահանջների դադարեցումն է։

Կիսվել սոց․ ցանցերում