Նորվեգացի 52-ամյա արքայադուստրն ամուսնացել է աֆրոամերիկացի շամանի հետ

Նորվեգացի 52-ամյա արքայադուստր Մարթա Լուիզան ամուսնացել է աֆրոամերիկացի շամանի հետ:

49-ամյա Դյուրեկ Վերեթը, ով ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգից է, մասնավոր շամանական դասընթացներ է անցկացնում «իշխանությունը ժողովրդի ձեռքը վերադարձնելու» թեմայով: Նախկինում տղամարդը պատիժ է կրել ամերիկյան բանտում հրկիզման և օտար տարածք ներխուժելու համար:

Ի դեպ, Վերեթը դարձավ առաջին սևամորթ տղամարդը, ով ամուսնացավ եվրոպացի թագավորի հետ:

 

Կիսվել սոց․ ցանցերում