Իմ օրինակն այս առումով լավը չէ, մի՛ վերցրեք. ինչի մասին է խոսել Պпւտինը աշակերտների հետ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Կզըլ քաղաքի դպրոցներից մեկում «Խոսակցություն կարևորի մասին» խորագրով բաց դաս է անցկացրել, որի ժամանակ աշակերտները երկրի նախագահին հարցեր են հղել նրա առօրյայի վերաբերյալ:

Այս մասին գրել են ռուսական լրատվամիջոցները:

Զրույցի ընթացքում նախագահին հարցրել են, թե այդքան լավ տեսք ունենալու համար քանի ժամ է քնում:

«Անհարմար է ստել, ես կասեմ այնպես, ինչպես կա: Բայց իմ օրինակը լավը չէ։ Իմ օրինակը այս առումով մի վերցրեք։ Այսօր ես քնել եմ, ասենք, չորս ժամ։ Սա բավարար չէ։ Ես սովորաբար քնում եմ վեց ժամ»,- պատասխանել է Պուտինը։

Նա հորդորել է աշակերտին քնել առնվազն ութ ժամ:

«Յուրաքանչյուր մարդ պետք է քննադատաբար վերաբերվի այն ամենին, ինչ անում է իր նկատմամբ և հետևություններ անի։ Ես կփորձեմ դա անել և ձեզ էլ եմ խորհուրդ տալիս»,- եզրափակել է Պուտինը։

Կիսվել սոց․ ցանցերում