Ուկրաինան կհասնի այն բանին, որ Միջազգային քրեական դատարանի որոշման կատարումից Մոնղոլիայի հրաժարումը հետևանքներ ունենա։
Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Գեորգի Տիխին։ Նրա խոսքով՝ ՌԴ նախագահի կալանքի պարտադիր օրդերի չկատարումը ծանր հարված է Միջազգային քրեական դատարանի և քրեական իրավունքի միջազգային համակարգի ուղղությամբ։
«Մոնղոլիան թույլ է տվել մեղադրվող հանցագործին խուսափել արդարադատությունից՝ այդպիսով կիսելով պատասխանատվությունը նրա ռազմական հանցագործությունների համար: Մենք պետք է աշխատենք գործընկերների հետ, որպեսզի դա հետևանքներ ունենա Ուլան Բատորի համար»,- գրել է Տիխին X միկրոբլոգում:
