Կայացել է Չինաստանի և Հայաստանի միջև առաջին ուղիղ չվերթը. գործարկվել է Ուրումչի-Երևան-Ուրումչի երթուղին

«Զվարթնոց» օդանավակայանում կայացել է Ուրումչի-Երևան-Ուրումչի երթուղով առաջին չվերթի դիմավորման հանդիսավոր արարողությունը։ Սեպտեմբերի 3-ից գործարկվելու են ուղիղ չվերթեր Հայաստանի և Չինաստանի միջև՝ վերոհիշյալ երթուղով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ-ում Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Չեն Մինն իր ելույթում նշել է, որ չինական կողմը ոգևորությամբ է դիմավորում Չինաստանի Հարավային Ավիաուղիների  առաջին չվերթը Ուրումչիից Երևան։

Հայաստանն ակտիվ մասնակցում է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանը, որը նոր հորիզոններ է բացելու ապագայում: Հայաստանի մարզերի, քաղաքների և Չինաստանի նահանգների ու քաղաքների միջև համագործակցությունը ևս ընդլայնման միտում ունի և այս ամենի տրամաբանության մեջ է երկու երկրների միջև ուղիղ ավիահաղորդակցության հաստատումը։

Այս մասին հանդիսավոր արարողության ժամանակ ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

Նախարարը գոհունակությամբ ընդգծել է երկու երկրների միջև մուտքի արտոնագրերի ազատականացումը, ինչը լայն հնարավորություններ է ստեղծում թե՛ զբոսաշրջության, թե՛ ներդրումային ծրագրեր իրականացնելու, թե՛ հետագա համագործակցության համար:

«Չինական հարավային ավիաուղիներ» ընկերության կողմից այսօր առաջին անգամ գործարկվեց ուղիղ չվերթ Չինաստանի Ուրումչի քաղաքից դեպի Երևան: Չվերթները վստահաբար կմեծացնեն ուղևորաշրջանառությունը, կխթանեն երկու ժողովուրդների միջև կրթական, մշակութային հաղորդակցությանը։ Կարևորելով տնտեսական բաղադրիչը՝ պետք է նշեմ, որ բիզնես զբոսաշրջության ուղղությունը Չինաստանի հետ շատ խոստումնալից է, և ուղիղ ավիահաղորդակցության պարագայում այդ շփումները կդյուրինացվեն»,- մանրամասնել է ՏԿԵ նախարարը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

Կիսվել սոց․ ցանցերում