<Հանրապետություն> կուսակցության անդամ Նորիկ Եղիազարյանը գրում է․

Ֆաշիստական Ռուսաստանը, ոչ միայն խոչընդոտում է Արցախի Հանրապետության շրջափակումը վերացնելու Արևմուտքի ջանքերը, այլև բացահայտ կանգնելով Ադրբեջանի թիկունքին, ինքն է անմիջականորեն ուղղորդում արցախահայության ֆիզիկական ոչնչացման կամ իր բնօրրանից դուրս մղման գործընթացը: Հակառակ դեպքում պուտինյան Ռուսաստանն, ունենալով այլոց համեմատ ավելի մեծ հնարավորություն, ինքը կուղարկեր այդ կենսականորեն անհարաժեշտ հումանիտար օգնությունը՝
Հետևաբար, կարելի է վստահաբար պնդել, որ տվյալ կտրվածքում գլխավոր խոչընդոտը ոչ թէ Ադրբեջանն է, այլ հայության ոխերիմ թշնամի Ռուսական արնախում կայսրությունը:
Այստեղից հետևում է. ոչ միայն Արցախին, այլև տարածաշրջանին ու ընդհանրապես ողջ աշխարհին վերաբերող բազմաթիվ հարցեր կարող են հիմնավորապես լեւծվել միայն և միայն ռաւսական մարդակեր հրեշի ոչնչացման պարագայում:
Ուստի քաղաքակիրթ աշխարհի տերությունները պետք է վեր կանգնեն իրենց միջպետական տարաձայնություններից, ամեն տեսակի անհատական, խմբային շահերից ու վախերից, և վճռականորեն միավորվեն վերոնշյալ խնդրի շուրջ, քանզի դրանից է կախված Երկիր մոլորակի հետագա ճակատագիրը:
Աղբյուրը՝
Կիսվել սոց․ ցանցերում