Երկրաշարժ՝ Ադрբեջшնի հարավում

Ադրբեջանի հարավում գտնվող Բիլասուվարի շրջանում 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։

Այս մասին հայտնում է Ադրբեջանի սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնի երկրաշարժերի հետազոտությունների բյուրոն։

Ստորգետնյա ցնցումներ են գրանցվել տեղական ժամանակով ժամը 10:45-ին Ջալիլաբադ սեյսմոլոգիական կայանից 28 կիլոմետր հյուսիս-արևմուտք:

Երկրաշարժը զգացվել է էպիկենտրոնում 4 բալ ուժգնությամբ, մոտակա բնակավայրերում՝ մինչև 3 բալ։

Կիսվել սոց․ ցանցերում