7 միլիոն վաղաժամ մшհ աշխարհում. մոլորակի բնակչության 99%-ը աղտոտված օդ է շնչում

Մեր առաջին շփումն աշխարհի հետ կատարվում է հենց շնչառության միջոցով։ Շնչառությունն է, որ մեզ կենդանի է պահում կամ թունավորում: Սակայն շնչելը քիչ է, մեր շնչած օդը պետք է լինի մաքուր, իսկ դա այդպես չէ, քանի որ մոլորակի բնակչության 99%-ը շնչում է աղտոտված օդ։

Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:

Մաքուր օդ հիմա․ հետևյալ կարգախոսով է 2024-ին նշվում «Մաքուր օդ կապույտ երկնքի համար» միջազգային օրը։ Տոնը նշվում է սկսած 2019 թվականից, երբ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից սեպտեմբերի 7-ը հաստատվեց որպես «Մաքուր օդի միջազգային օր»։

Օդի աղտոտվածության խնդիրն այսօր շրջակա միջավայրի համար ամենալուրջ սպառնալիքն է։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով աշխարհում մոտ 7 միլիոն վաղաժամ մահ կապված է հենց օդի աղտոտվածության հետ: Այն նաև սրում է կլիմայի փոփոխությունը, հանգեցնում է տնտեսական կորուստների և նվազեցնում գյուղատնտեսության արտադրողականությունը:

Օդի աղտոտվածությունը սահմաններ չի ճանաչում. յուրաքանչյուր ոք պարտավոր է պաշտպանել մթնոլորտը և ապահովել մաքուր օդ բոլորի համար: Համագործակցելով միջազգայնորեն, տարբեր ոլորտներում և տարբեր մակարդակներում, կարող ենք նվազեցնել օդի աղտոտվածությունը ժամանակի, ռեսուրսների և ջանքերի կոլեկտիվ ներդրման միջոցով:

Օդի աղտոտվածության դեմ ակտիվորեն պայքարելով՝ կարող ենք կտրուկ փոփոխություններ կատարել և բոլորին ապահովել առողջության համար անվտանգ օդով։

Կիսվել սոց․ ցանցերում