Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ծրագրում է չորեքշաբթի՝ սեպտեմբերի 11-ին այցելել Իրաք՝ երկկողմ հանդիպումներ ունենալու իրաքցի պաշտոնյաների հետ, գրում է Mehr գործակալությունը:
Սա Փեզեքիանի առաջին արտասահմանյան այցն է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի պաշտոնում։
Օգոստոսի վերջին Իրաքում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մոհամմադ Քազեմ Ալ-Սադեղը հայտնել էր, որ Իրանի նախագահը ծրագրում է այցելել Իրաք՝ Իրաքի վարչապետ Մուհամեդ Շիա Ալ-Սուդանիի հրավերով։
Նա տեղեկացրել է, որ փոխըմբռնման հուշագրերը, որոնք պետք է ստորագրեին երկու երկրների նախագահները հանգուցյալ նախագահ Էբրահիմ Ռաիսիի ծրագրված այցի ընթացքում, կստորագրվեն Փեզեշքիանի՝ Իրաք կատարելիք այցի ընթացքում։
