Արարատի մարզի Լանջանիստ գյուղի Սպիտակ վանքի համալիրը դարձել է հնագիտական կարևոր հայտնագործության վայր։ Այստեղ հայտնաբերվել է 14-րդ դարի եկեղեցի, որը կառուցվել է մոտավորապես 700 տարի առաջ։ Եկեղեցին հայտնաբերվել է պեղումների մեկնարկից 3 շաբաթ անց և ամբողջությամբ գտնվում էր հողի հաստ շերտի տակ, ինչը բացառում էր դրա տեսողական հայտնաբերման հնարավորությունը։
Հողատարածքի տակ պահպանվել են եկեղեցու կառուցվածքը և կից խաչքարերը։ Հնագետները նշում են, որ գտածոն չափերով մեծ չէ, սակայն այն առանձնանում է բարձր պատերով, ինչպես նաև պահպանված զոհասեղանով և մկրտության ավազանով։ Հետազոտողները ենթադրում են, որ այս վայրում եղել է մի ամբողջ վանական համալիր:
Սպիտակ Վանքում հայտնաբերված ամենահին խաչքարը թվագրվում է 1299 թվականին, որը ենթադրաբար համընկնում է վանական համալիրի շինարարության սկզբի հետ։ Հնագետները սկզբում ենթադրել են, որ այս վայրում կան այլ եկեղեցական շինություններ, և նրանց վարկածները հաստատվել են պեղումների ժամանակ։
Աղբյուրը bagramyan26 տելեգրամյան ալիք
Տեսանյութ՝
https://t.me/lragroghcom/964