Ուելսի արքայադուստր Քեյթ Միդլթոնը հայտարարել է, որ ավարտել է քաղցկեղի բուժումը և առաջիկայում նախատեսում է վերադառնալ թագավորական պարտականությունների կատարմանը։
«Բառերով չեմ կարող նկարագրել, թե ինչ թեթևություն է վերջապես ավարտել քիմիաթերապիան: Չնայած ես անցել եմ դա, իմ ուղին դեպի լիարժեք վերականգնում դեռ երկար է:
Բայց ես անհամբեր սպասում եմ, թե երբ կվերադառնամ աշխատանքի և կհյուրընկալեմ որոշ հանրային միջոցառումներ առաջիկա ամիսներին»,- սոցցանցի իր էջում գրել է նա:
