ԵԼՔ 15: Երգեցին Տիրոջը՝ ասելով. «Օրհներգում եմ Տիրոջը, որովհետև փառքով է փառավորված. Ձիուն ու ձիավորին ծովը գցեց։ 2 Տերն իմ զորությունն ու իմ գովասանքն է Եվ իմ փրկությունը եղավ։ Նա՛ է իմ Աստվածը, և ես կփառավորեմ նրան. Նա իմ հոր Աստվածն է, ես կբարձրացնեմ նրան։ 3 Տերը հզոր պատերազմող է. Տեր է անունը նրա։ 4 Փարավոնի կառքերն ու նրա զորքերը ծովը գցեց. Նրա ընտիր կառամարտիկներն ընկղմվեցին Կարմիր ծովում։ 5 Անդունդները ծածկեցին նրանց. Նրանք իջան խորքերը, ինչպես քար։ 6 Քո աջ ձեռքը, ո՛վ Տեր, փառավորվեց զորությամբ. Քո աջ ձեռքը, ո՛վ Տեր, խորտակեց թշնամուն։ 7 Դու քո փառքի մեծությամբ խորտակում ես քո դեմ վեր կացողներին. Ուղարկում ես քո բարկությունը, և ուտում է հարդի պես։ 8 Քո շնչի փչելով հավաքվեցին ջրերը, Հեղեղները կանգնեցին դեզի պես, Անդունդները քարացան ծովում։ 9 Թշնամին ասաց. Հալածեմ, հասնեմ, Ավարը բաժանեմ, անձս հագենա նրանցից, քաշեմ սուրս, ձեռքս հափշտակի նրանց։ 10 Փչեցիր քո քամիով, ծովը ծածկեց նրանց. Կապարի պես ընկղմվեցին զորավոր ջրերի մեջ։ 11 Աստվածների մեջ ո՞վ է քեզ նման, ո՛վ Տեր. Ո՞վ է քեզ նման սրբության մեջ փառավորված սքանչելի օրհնություններով, Հրաշքներ անող։ 12 Մեկնեցիր քո աջ ձեռքը, Երկիրը կուլ տվեց նրանց։ 14 Ժողովուրդները լսում են և կսարսափեն. Ցավ է բռնելու փղշտացի բնակիչներին։ 16 Ահ ու դող կընկնի նրանց վրա. Քո բազկի մեծությունից կսառչեն քարի պես, Մինչև որ անցնի քո ժողովուրդը, ո՛վ Տեր, Մինչև որ անցնի այս ժողովուրդը, որին ստացար։ 17 Դու կբերես նրանց և կտնկես նրանց քո ժառանգության սարի վրա, Այն վայրը, որ դու պատրաստեցիր քո բնակության համար, ո՛վ Տեր. Այն սրբարանը, Տե՛ր, որ քո ձեռքերը շինեցին։ 18 Տերը պիտի թագավորի հավիտյանս հավիտենից,
Սեպտեմբերի 2․ Օրվա խոսք`«ԱՍՏՎԱԾ ՊԱՏԵՐԱԶՄՈՂ Է» Աղոթք անենք առ Աստված որ Նա ուղեկցի մեր ճանապարհները և ուժ տա մեզ հաղթահարելու բոլոր փորձությունները:
