Ստավանգերի համալսարանի հնագետները հետազոտություններ են անցկացրել Նորվեգիայի հարավում:
Հողի մակերեսից մոտ 20 սանտիմետր խորության վրա գիտնականները հայտնաբերել են չորս մեծ արծաթե ապարանջան, որոնք թվագրվում են վիկինգների դարաշրջանին: Այս մասին ասվում է Ստավանգերի համալսարանի մամուլի հաղորդագրության մեջ։
Ըստ գիտնականների՝ ավելի քան հազար տարի առաջ այս տարածքում եղել է սկանդինավյան բնակավայր՝ բաղկացած մարդկանց և կենդանիների համար նախատեսված մի քանի շինությունից։ Արծաթե զարդերը թաքնված են եղել հողի մեջ՝ մի փոքրիկ կացարանի հատակի տակ, որը, ըստ հնագետների, հնարավոր է, որ նախատեսված է եղել ստրուկների համար։
Վիկինգների դարաշրջանը եվրոպական պատմության ժամանակաշրջան է, որը տևել է 8-րդ դարի վերջից մինչև 11-րդ դարի կեսերը: Վիկինգների դարաշրջանը հաճախ կոչվում է արծաթի դար, քանի որ այս թանկարժեք մետաղը գերակշռել է սկանդինավյան հասարակության և տնտեսության մեջ:
