Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիմավորման պաշտոնական արարողությունը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի մասնակցությամբ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Վրաստան:
Վարչապետին Թբիլիսիի «Շոթա Ռուսթավելի» միջազգային օդանավակայանում դիմավորել է Վրաստանի Տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարար Իրակլի Կարսելաձեն:
