Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է զավակների բնավորության մասին:
«Մի քանի օր առաջ Կարմիր ծովում էինք, ամեն օր պադել էինք խաղում: Ես և որդիս զայրանում ենք իրար վրա, հաճախ մի քանի օր չենք խոսում: Ես երջանիկ եմ, քանի որ նույնիսկ փոքրիկ Մատեոն է մրցակցություն սիրում: Դա ցույց է տալիս, որ նրանք արդեն անհատականություններ են:
Ես մրցում եմ անգամ իմ երեխաների հետ, երբ պարտվում եմ, զայրանում եմ, նրանք նույնպես հետևում են իմ օրինակին»,- ասել է «Ոսկե գնդակի 5-ակի դափնեկիրը:
39-ամյա Ռոնալդուն պատմության առաջին ֆուտբոլիստն է, որը կարիերայում հատել է 900 գոլի շեմը:
