Հրդեհ է բռնկվել Հունաստանի նավթավերամշակման գործարանում. մարման աշխատանքում նաև ուղղաթիռներ են ներգրավվել

Հունաստանի հրշեջ ծառայությունը հայտնել է Ագիա Թեոդորիի նավթավերամշակման գործարանի տարածքում՝ Ատտիկայից Կորինթիա տանող ճանապարհին բռնկված հրդեհի մասին:

Այն մարելու համար նաև ուղղաթիռներ են ներգրավվել:

Ծուխը երևում է մի քանի կիլոմետր հեռավորությունից։ Տեղի բնակիչներին հորդորել են լքել դեպքի վայրին մոտ տարածքները։

Հրդեհի մարման աշխատանքներում ընդգրկվել է 30 հրշեջ-փրկարար՝ ինը ավտոմեքենայով և երեք ուղղաթիռով։

Կիսվել սոց․ ցանցերում