Աշխարհում չկա որևէ խшղաղության պայմանագիր, որ պատասխանում է բոլոր հնարավոր հարցերին. վարչապետ (տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում ընթացող Համաշխարհային հայկական գագաթնաժողովի շրջանակում մասնակցել է «Հայաստանի ներքին և արտաքին անվտանգությունը» թեմայով պանելային քննարկմանը:

Վարչապետը պատասխանել է բանախոսի և քննարկմանը ներկաների բազմաթիվ հարցերի, որոնց թվում՝ անդրադարձել է Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին, Իրական Հայաստանի ռազմավարությանը, արտաքին քաղաքականությանը, ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի հետ կապված թեմաներին, Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության զարգացմանը, մեր երկրի էներգետիկ անվտանգությանը: Նիկոլ Փաշինյանն ի պատասխան հնչեցված հարցերի՝ խոսել է նաև Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման, ինչպես նաև տարածաշրջանային տրանսպորտային հաղորդուղիների ապաշրջափակման հետ կապված թեմաների մասին:

Կիսվել սոց․ ցանցերում