Իրանի Խորասան նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել. Տաբասի ածխահանքի պшյթյունի զпհերի թիվը հասել է 51-ի

Իրանի Հարավային Խորասան նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել՝ ի հիշատակ ածխահանքում գազի պայթյունի հետևանքով զոհված հանքափորների:

Իրանի դատախազությունը հետաքննություն է սկսել Տաբասի ածխահանքում տեղի ունեցած պայթյունի առնչությամբ։

Պաշտոնական վերջին տվյալներով՝ պայթյունի հետևանքով զոհվել է 51 մարդ, վիրավորվել՝ 17-ը։

Հիշեցնենք՝ պայթյունը տեղի է ունեցել երեկ երեկոյան տեղական ժամանակով ժամը 21:00-ի սահմանում՝ Տաբասի ածխահանքի Madanjo ընկերության հանքավայրում, որտեղ աշխատելիս է եղել 69 մարդ: Ածխահանքը գտնվում է գետնի տակ 250 մետր խորության վրա և ունի 700 մետր երկարություն։

Կիսվել սոց․ ցանցերում