Պпւտինը հայտարարել է Բելառուսի դեմ шգրեսիայի դեպքում միջпւկային զե նք օգտագործելու իրենց իրավունքի մասին

Ռուսաստանը իրեն իրավունք է վերապահում միջուկային զենք օգտագործել Բելառուսի դեմ ագրեսիայի դեպքում պաշտպանելու համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, որի խոսքերը մեջբերել է Կրեմլի կայքը:

«Այդ թվում, եթե հակառակորդը, օգտագործելով սովորական սպառազինություն, կրիտիկական վտանգ է ներկայացնում մեր ինքնիշխանության համար»,- ընդգծել է նա։

Ռուսաստանի ղեկավարը նշել է, որ այդ հարցերը համաձայնեցվել են Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։

Ռուսական մարտավարական միջուկային զենքը Բելառուսի տարածքում տեղակայվել է 2023 թվականին։ Ինչպես պարզաբանել է Բելառուսի ղեկավարը, որոշումն ընդունվել է անալոգիայով,ինչպես դա անում է ԱՄՆ-ը Եվրոպայում։

Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն ավելացնում է իր հարձակողական հնարավորությունները՝ մշտական հիմունքներով իր զինվորներին Եվրոպայում տեղակայելով։ Լուկաշենկոն նաև միջուկային զենքն անվանել է տարածաշրջանի անվտանգության երաշխիք։

Կիսվել սոց․ ցանցերում