2025 թվականի ֆուտբոլի ակումբային աշխարհի առաջնության եզրափակիչ խաղը կանցկացվի Նյու Ջերսի նահանգում գտնվող «ՄեթԼայֆ Սթեդիում» մարզադաշտում:
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի մամուլի ծառայությունը հայտնել է, որ խաղը տեղի կունենա հուլիսի 13-ին։ Նույն մարզադաշտը կընդունի նաև 2026 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչը:
2025 թվականի ակումբային աշխարհի առաջնության խաղերը, որը կանցկացվի նոր ձևաչափով, կընդունեն ԱՄՆ 12 մարզադաշտեր։
Ակումբային աշխարհի առաջնությունը կանցկացվի 2025 թվականի հունիսի 15-ից մինչև հուլիսի 13-ը:
