ՌԴ ԱԻՆ հատուկ չվերթով Բեյրութից Մոսկվա են տարհանվել Լիբանանում ծառայող դիվանագիտական աշխատողների ընտանիքների անդամները, հաղորդում է ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
«Այսօր Ռուսաստանի Դաշնության տարածք կժամանի 60 մարդ»,- նախարարության հաղորդագրությունը մեջբերել է «Ինտերֆաքս»-ը։
Տարհանումն իրականացվել է համաձայն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրահանգի և ՌԴ ԱԻՆ ղեկավար Ալեքսանդր Կուրենկովի կարգադրության։
