Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 7-ին՝ իր ծննդյան օրը, կհանդիպի ԱՊՀ երկրների ղեկավարների հետ։ Այս մասին հայտարարել է Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով՝ նախատեսվում է նաև Պուտինի գործնական հանդիպումը ԱՊՀ երկրների ղեկավարների հետ։
Կրեմլի խոսնակը հավելել է, որ այս տարվա նոյեմբերին Բրազիլիայում կայանալիք G20-ի գագաթնաժողովին ՌԴ նախագահի այցի մասին որոշում դեռ չի կայացվել։
