Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների միջև Մոսկվայում եռակողմ հանդիպում նախատեսված չէ։
Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
«Մենք համաձայնության չենք եկել եռակողմ հանդիպման մասին»,- ասել է նա՝ հավելելով, որ նման գաղափար եղել է, բայց կողմերից մեկի կողմից աջակցություն չի ստացել։
Ուշակովի խոսքով՝ Ռուսաստանը դեմ չի եղել այս ձևաչափով հանդիպում անցկացնելուն։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 7-ին ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել է, որ Պուտինը հոկտեմբերի 8-ին երկու երկկողմ հանդիպում կանցկացնի։
Օրվա առաջին կեսին նախատեսվում է հանդիպում Ալիևի, այնուհետև՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
