Հրապարակվել է այն ռուս օդաչուի անունը, որը անձնակազմի հետ միասին Մի-8 ուղղաթիռով վայրէջք է կատարել Ուկրաինայում: Այս մասին գրում BBC-ի ռուսական ծառայությունը։
Նշվում է, որ Ուկրաինայի տարածքում Մի-8 ուղղաթիռը անձնակազմով վայրէջք կատարած օդաչուն ռուս օդաչու Մաքսիմ Կուզմինովն էր։
Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 23-ին: Ռուսական Մի-8 ուղղաթիռը անձնակազմի հետ միասին ուղղությունն է վերցել դեպի Ուկրաինա, վայրէջք կատարել Պոլտավայում և հանձնվել տեղի զինված ուժերին։
Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության ղեկավար Կիրիլ Բուդանովը այս միջադեպի հետ կապված վավերագրական ֆիլմում ասել է, որ իր գերատեսչությունը համոզել է Կուզմինովին թռչել Ուկրաինա և հանձնել Մի-8 ուղղաթիռը։ Անձնակազմի երկու անդամները, ովքեր չգիտեին, թե ինչ է կատարվում, սպանվել են՝ փախուստի պահին։ Օդաչուի խոսքով՝ ռիսկային գործողությունը գաղտնի է պահվել և հաջողությամբ ավարտվել, քանի որ Ուկրաինայի ռազմական հետախուզությունը կարողացել է անվտանգ միջանցք ապահովվել։
