Բախվել են «Մերսեդես»-ը և «Տոյոտա քեմրի»-ն. վերջինը նաև հшրվածել է շինության պատին, կա 1 զпհ

Հոկտեմբերի 17-ին ողբերգական ավոտթվար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:20-ի սահմաններում Սիլիկյան թաղամասից դեպի Հարավարևմտյան թաղամաս տանող հատվածում՝ նոր կառուցվող ճանապարհին, բախվել են «Toyota Camry» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, իսկ բախման հետևանքով «Toyota»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել շինության պատին:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է «Toyota»-ի վարորդի ինքնազգացողության վատացումը՝ ավտոմեքենան վարելու ընթացքում, ինչի հետևանքով նա չի կարողացել կառավարել ավտոմեքենան և բախվել է շինության պատին:

Կիսվել սոց․ ցանցերում