ՈՎ Է ԱՅՍ ՏԱՐՎԱ ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ՎՃԱՐՎՈՂ ՖՈՒՏԲՈԼԻՍՏԸ 

Ֆուտբոլի Պորտուգալիայի հավաքականի եւ սաուդական «Ալ-Նասըր» ակումբի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն դարձել է այս տարվա ամենաթանկ վճարվող ֆուտբոլիստը։ Այս մասին հայտնում է Forbes պարբերականը։

Նրա տարեկան եկամուտը 2024 թվականին կկազմի 285 միլիոն դոլար, որից 220 միլիոնը՝ աշխատավարձն է, իսկ 65 միլիոն դոլարը՝ խաղադաշտից դուրս ստացած եկամուտներն են։ Երկրորդ տեղում Արգենտինայի հավաքականի եւ ամերիկյան «Ինտեր Մայամի» ակումբում հանդես եկող Լիոնել Մեսին է։ Նրա աշխատավարձը կազմում է 60 միլիոն դոլար, իսկ խաղադաշտից դուրս ստացած եկամուտները՝ 75 միլիոն դոլար։ Եռյակը եզրափակում է բրազիլացի ֆուտբոլիստ Նեյմարը։ Նրա եկամուտն այս տարի գնահատվել է 110 միլիոն դոլար։

 

Կիսվել սոց․ ցանցերում