5-օրյա դժոխային թունավորումից նոր եմ ուշքի գալիս, մի քանի բառով կիսվեմ
Երկուշաբթի օրը առավոտյան մի ռեստորանում նախաճաշեցի, որտեղ նախաճաշի միջի սաղմոնը դառը ու անդուր համ ուներ։
Երեկոյան էլ սթեյքի էի մի տեղ ուզում գնալ, քարտեզով ու ռեվյուներով նոր տեղ գտա։ Գնացինք, պարզվեց սթեյքը պատրաստած չեն բերում, այլ հում վիճակով են բերում, մի հատ էլ տաքացրած գրանիտի քար են բերում, որի վրա ինքդ այն պատրաստում ես։ Սկզբից մտածեցի դուրս գալ, հետո մատուցողը (տոլի մենեջերը) ասեց ինքը կօգնի պատրաստել։ Տենց աչքներիս առաջ սեղանի կողքը կտրտում, ֆռացնում էր մսի կտորները էդ տաք քարի վրա։ Էդ սթեյքի վերջին կտորները ուտելուց էլ, հատկապես յուղոտ մասերը (որոնք սիրում եմ), զզվեցի, սրտխարնոց սկսեց առաջացնել, մի քանի կտոր թողեցի։ Սթեյք ուտելու ամենավատ փորձառություններից էր իրականում։
Երեկոյան ամեն ինչ լավ էր, գիշերը 03:00ին սրտխառնոց ա լինում, տաքություն ա բարձրանում, ակնհայտ ա դառնում, որ սննդային թունավորում ա։ 1.5 օր 39+ տաքություն ու մի ոտքով մյուս աշխարհում վիճակ, հետո օր-օրի մանրից իջավ տաքությունը։ Հիմա 5 օր անցել ա, բայց դեռ փորացավը կա։ Ըստ սիմպտոմների` թունավորման ամենահավանական վարկածը սալմոնելան ա։ Ինտերնետով նայում ես, ասում ա, որ համ սաղմոնից, համ հում տավարի մսից կարա լինել։ Ու քանի որ նենց էր ստացվել, որ էդ օրը համ անհաջող սաղմոն, համ կիսաեփ տավար եմ կերել, հիմա չգիտեմ որ մի օբյեկտից դժգոհեմ ու մեղադրեմ էս դժոխքը պատճառելու համար։
