Դիտում ՝ 26 331
«Բերքլի Քեփիթլ» ՓԲԸ-ն ՀՀ Արարատի մարզի Փոքր Վեդի համայնքի տարածքում կիրականացնի «Գոլֆի ակումբի և ակադեմիայի հիմնում» ներդրումային ծրագիրը։
Ներդրումային ծրագրով նախատեսվում է՝

գոլֆի ակումբ` բազմաֆունկցիոնալ մասնաշենքով և խաղադաշտերով

գոլֆի դպրոց (ակադեմիա)՝ մարզադաշտերով և մարզահամալիրով

հյուրանոցային համալիր

մեծահասակների հանգստյան տուն

մանկապատանեկան ամառային ճամբար — հյուրանոց

մարզահամալիր՝ իր հյուրանոցով, ֆուտբոլի դաշտերով և թենիսի կորտերով

բարձր և միջին կարգի բնակելի շենքեր և առանձնատներ

ծառայողական բնակելի թաղամաս

ադմինիստրատիվ, համայնքային և կոմերցիոն նշանակության շենքեր

համալիրին ենթակա արտադրական, պահեստային կառույցներ

այգիներ:

Ծրագրի կապիտալ ներդրուﬓերի ընդհանուր գումարը նախնական հաշվարկներով կազմում է շուրջ 172 մլն ԱՄՆ դոլար։

Կստեղծվի 180-200 աշխատատեղ։