ԵՄ-ն դիտարկում է առաքելության երկարաձգման հարցը. Արարատ Միրզոյան

Եվրոպական միությունը լրջորեն դիտարկում է առաքելության ժամկետի երկարացման հարցը: Այս մասին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին հայտարարել է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:

Արարատ Միրզոյանին հարց է ուղղել իշխանական պատգամավոր Լիլիթ Մինասյանը՝ հետաքրքրվելով, թե՝ կա՞ն արդյոք քննարկումներ ԵՄ առաքելության երկարաձգման մասով:

«Որքանով տեղեկացված եմ՝ Եվրոպական միությունը լրջորեն դիտարկում է այսօր արդեն այդ առաքելության մանդատի երկարաձգման հարցը։ Մեր տեսակետը կարող եմ ասել ՝ քանի դեռ չունենք ստորագրված, վավերացված պայմանագիր Ադրբեջանի հետ, քանի դեռ չունենք առաջ գնացող, եթե չասեմ՝ ավարտված, սահմանազատման գործընթաց, կայունություն, երկարատև խաղաղություն, կարիք ունենք չեզոք երրորդ կողմի, ինչպիսին է ԵՄ դիտորդական միջնորդական առաքելությունը»,- ի պատասխան ասել է Միրզոյանը:

Կիսվել սոց․ ցանցերում