Ինչպես հայտնի է, աշխարհահռչակ ռեփեր Սնուփ Դոգը սեպտեմբերի 23-ին հատուկ շոուով հանդես կգա Երևանում՝ Հրազդան մարզադաշտում։
Օրերս էլ հայտնի դարձավ, որ համաշխարհային աստղի մեգահամերգի բացումը կանի ղարաբաղցի ռեփեր Լյոկան, որն էլ իր խոսքը լսելի կդարձնի բեմից։
Այս լուրին անմիջապես հաջորդել է ռեփեր Սնուփ Դոգի գրառումը՝ արված «Ինստագրամ»-ի էջում, որում ասվում է.
«Իմ սիրելի հայեր, մտքերով ձեզ հետ եմ ու իմ սերն եմ ուղարկում Հայաստանի, Արցախի ու ամբողջ աշխարհի հայերին։ Խաղաղություն, սեր ու ուժ եմ մաղթում բոլորին։ Ես գալիս եմ, կհանդիպենք սեպտեմբերի 23-ին»։
