ԱՄՆ նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքում ծախսվել է 14,7 միլիարդ դոլար. Bloomberg

ՄՆ նախագահակահ ընտրությունների դեմոկրատական թեկնածու Քամալա Հարիսի և հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի նախընտրական քարոզարշավի ընթացքում շուրջ 14,7 միլիարդ դոլար է ծախսվել։ Այդ մասին հայտնում է Bloomberg գործակալությունը։

Այդ միջոցները 2024 թվականի ընտրական ցիկլում, ըստ ընտրական հանձնաժողովի տվյալների, ծախսվել են թեկնածուների, կուսակցությունների և քաղաքական ամենատարբեր հանձնաժողովների կողմից: Ընդհանուր առմամբ, կա 11,000 քաղաքական խումբ։

Ծախսերի ճնշող մեծամասնությունը, ինչպես ընդգծում է Bloomberg-ը, կապված է գովազդի, «հանգանակության հուսահատ կոչերի և ընտրողների դռներն անվերջ թակելու հետ»: Ընդ որում, այդ ոլորտում ամենամեծ ջանքերը գործադրվել են տատանվող նահանգներում, որոնք էլ, փորձագետների կածիքով, կորոշեն նախագահական ընտրությունների ելքը։

Գովազդային արշավներն Արիզոնայում, Ջորջիայում, Միչիգանում, Նևադայում, Հյուսիսային Կարոլինայում, Փենսիլվանիայում և Վիսկոնսինում գործում են շուրջօրյա։ Դասական նախընտրական պաստառներին և հեռուստատեսային գովազդին ավելացել են թվայինները, հատկապես՝ սոցիալական ցանցերում։

Պետական բարձրագույն պաշտոնի համար նախկին նախագահ Դոնալդ Թրամփի և ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսի պայքարի ելքը կորոշվի նոյեմբերի 5-ին:

Կիսվել սոց․ ցանցերում