Սիրելի քաղաքացիներ, բпյկոտեք եւ մի վճարեք 100 դրամներով վճարումը. ավագանու անդամ

Ավտոբուսների վարորդները պատմեցին, որ քաղաքային իշխանությունը խոսք է տվել նրանց աշխատավարձերը բարձրացնել 50 տոկոսով, այսինքն մոտ 150 հազար դրամ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Երեւանի ավագանու անդամ մեսրոպ Մանուկյանը:

«Որոշ վարորդների հետ անհատական զրույցում մենք հասկացանք, որ շուրջ 40 տոկոսով գումարը պակաս է հավաքագրվել, այսինքն ՀՀ արժանապատիվ քաղաքացիները պաշտպանել են իրենց իրավունքները: Նրանք բոյկոտել են քաղաքային իշխանության ապօրինի որոշման դեմ»,-ասաց նա:

Ավագանու անդամ Գեւորգ Ստեփանյանն էլ հավելեց, որ ոչ լեգետիմ քաղաքային իշխանության որոշումն է, որը իրավական ուժ չունի եւ հորդորեց քաղաքացիներին բոյկոտել այս որոշումը եւ չվճարել. «Սիրելի քաղաքացիներ, բոյկոտեք եւ մի վճարեք 100 դրամներով վճարումը»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Կիսվել սոց․ ցանցերում