Թուրքիան հետամուտ է լինելու Էգեյան ծովում հարևան Հունաստանի հետ առկա խնդիրների փոխշահավետ լուծումներինը՝ Աթենք կատարելիք այցից առաջ Aksam թերթին տված հարցազրույցում:
«Մենք առարկայական քննարկումներ ենք անցկացնում առկա խնդիրների շուրջ և նպատակ ունենք դրանք լուծել այնպես, որ ապահովենք կայուն, փոխշահավետ արդյունք երկու կողմերի համար։ Մեր նպատակն է Էգեյան ծովը վերափոխել խաղաղության ծովի:
Մենք էլ ավելի ենք ամրապնդում մեր ժողովուրդների միջև գոյություն ունեցող բարեկամությունը։ Մեր նպատակն է ձևավորել այս աշխարհագրության ապագան, որը մենք կիսում ենք՝ փոխադարձ բարի կամքի վրա հիմնված ընդհանուր տեսլականով»,- ասել է նա։
Հունաստանը պնդում է, որ Թուրքիայի հետ միակ կարևոր չլուծված խնդիրը Էգեյան և Արևելյան Միջերկրական ծովերում մայրցամաքային շելֆի և բացառիկ տնտեսական գոտու սահմանազատումն է։
