Պետք է ցույց տանք, որ մեր տեղը ԵՄ-ում է

Պրահայում ապրող քաղաքական մեկնաբան Բագրատ Առաքելյանը այսօր մասնակցում էր <Եվրոպական միությանը Հայաստանի միանալու հարցով ստորագրահավաքի արդյունքներ եւ հետագա քայլեր> թեմայով ժողովրդավարական ուժերի հարթակի համաժողովին։ Բագրատ Առաքելյանի կարծիքով՝ սկսվել է պատմական գործընթաց, եւ Հայաստանն այսօրվա դրությամբ, չունենալով այլընտրանք, պետք է անցնի այս ճանապարհը։ <Ծանր վիճակում է գտնվում մեր երկիրը, եւ միակ ճանապարհը դեպի ապագա մնում է ԵՄ-ին անդամակցելը։ Այսօր հնարավորություն է ընձեռվել, եւ մենք այդ ճանապարհը պետք է անցնենք մինչեւ վերջ։ Մինչեւ վերջ ասելով՝ ես նկատի ունեմ, որ ՀՀ-ն պետք է մտնի թե՛ ԵՄ, թե՛ ՆԱՏՕ, միայն այդ կերպ մենք կարող ենք ապահովել մեր անվտանգությունը։ Եվ մենք այդ ճանապարհն անցնելու համար հսկայական աշխատանք պետք է կատարենք եւ ԵՄ-ին անդամակցող երկրներին ապացուցենք, որ մեր ապագան տեսնում ենք ԵՄ-ում>,- ասաց նա։

Կիսվել սոց․ ցանցերում