Մադրիդի «Ռեալի» եկամուտը կազմել է 1,073 միլիարդ եվրո

Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալի» եկամուտն անցած մրցաշրջանի արդյունքում կազմել է 1,073 միլիարդ եվրո, ինչը 230 միլիոն եվրո գերազանցում է նախորդ մրցաշրջանի ցուցանիշը, հաղորդում է Marca-ն։

Արքայական ակումբի վերջնական շահույքը հարկերի վճարումից հետո կազմել է 16 միլիոն եվրո, ինչը 4 միլիոն եվրոյով գերազանցում է նախորդ մրցաշրջանի արդյունքը։ Ակումբի հարկային եւ սոցիալական վճարումները կազմել են  277,1 միլիոն եվրո։

2025-2026 թվականների մրցաշրջանում «Ռեալի» բյուջեն կկազմի 1,127 միլիարդ եվրո։

Թիմի ծախսերը մեկ տարում զգալիորեն կրճատվել են․ 504 միլիոն եվրոյից դարձել է 482 միլիոն եվրո։

Երեք տիտղոս նվաճելու համար «Ռեալը» ստացել է 40 միլիոն եվրո բոնուս։

Կիսվել սոց․ ցանցերում