Մեծ Բրիտանիայի խոշորագույն քաղաքներից մեկի՝ Բիրմինգհեմի քաղաքային խորհուրդը սնանկ է հայտարարվել բյուջեի մեծ դեֆիցիտի պատճառով։ Այս մասին գրում է The Guardian-ը՝ վկայակոչելով տեղական իշխանությունների հայտարարությունը։
Քաղաքային խորհուրդն այս մասին հայտարարություն է տարածել, որն իրականում վկայում է տեղական իշխանությունների անկարողության մասին՝ առանց արտաքին օգնության հավասարակշռել իրենց բյուջեն: Այդ կապակցությամբ արգելք են դնում բոլոր ծախսերի կատարման վրա՝ բացառությամբ օրենքով նախատեսված պարտադիր ծառայությունների մատուցման և գործող պայմանագրերի կատարման ծախսերի, գրում է թերթը։
Քաղաքային խորհուրդն իր որոշումը պայմանավորել է երկարամյա դժվարություններով, այդ թվում՝ հավասար վարձատրության դրույթների խախտման և նոր ՏՏ համակարգերի տեղադրման հետևանքների պատճառով պահանջների լուծումներով:
Բիրմինգհեմը նախկինում արգելք էր դրել ոչ էական ծախսերի վրա՝ 760 միլիոն ֆունտ ստեռլինգ բյուջեի պակասի պատճառով՝ 1 միլիարդ ֆունտ ստեռլինգով հավասար վարձատրության պահանջները լուծելուց հետո:
Մեծ Բրիտանիայի խոշորագույն քաղաքներից մեկը սնանկ է հայտարարվել
