Պետք է վերջ տալ ուկրաինական հակամшրտությանը․ զրուցել են Շոլցն ու Պпւտինը

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: 2022 թ. դեկտեմբերից ի վեր՝ սա Պուտին-Շոլց առաջին հեռախոսազրույցն է:

Գերմանիայի կառավարության հաղորդագրության համաձայն՝ Շոլցը նշել է, որ պետք է վերջ տալ ուկրաինական հակամարտությանը, և կոչ է արել բանակցություններ սկսել խաղաղ կարգավորման ուղղությամբ։ Նա հավելել է, որ Գերմանիան կշարունակի աջակցել Ուկրաինային, ինչքան անհրաժեշտ կլինի:

Գերմանական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ խոսակցությունը տևել է մեկ ժամ:

Կիսվել սոց․ ցանցերում