Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին քննադատել է Շոլցին՝ Պուտինի հետ հեռախոսազրույց ունենալու պատճառով։
«Հիմա արդեն կլինեն այլ զանգեր և խոսակցություններ։ Դա հենց այն է, ինչին ձգտում էր Պուտինը․ թուլացնել իր մեկուսացումը, վարել սովորական բանակցություններ, որոնք ոչնչով չեն ավարտվի»,- ասել է Զելենսկին երեկոյան ելույթում։
Հիշեցնենք՝ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
2022 թ. դեկտեմբերից ի վեր՝ սա Պուտին-Շոլց առաջին հեռախոսազրույցն է: Գերմանական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ խոսակցությունը տևել է մեկ ժամ:
