Ճշմարտությունը տեսնելու համար աչքեր պետք չեն. Գյումրու դրամատիկականում մեծ պրեմիերա էր՝ «Խավարի առաքյալները»

«Դու կույր չես, դու ուղղակի չտեսնող ես։ Մենք քեզ կսովորեցնենք տեսնել ամեն ինչ, քան՝ տեսնող մարդիկ»։

Գյումրու դրամատիկականում մեծ պրեմիերա էր. հանդիսատեսի դատին հանձնվեց «Խավարի առաքյալները» հոգեբանական դրաման: Բեմադրությունը և երաժշտական ձևավորումը թատրոնի գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանինն է:

Դրամատիկականի խաղացանկը հարստացրած նոր ներկայացումը բեմադրվել է Անտոնիո Բուերո Վալյեխոյի  «Բոցավառ խավարում» պիեսի հիման վրա:

«Մասշտաբային նախագիծ է սա, որն իրականացվել է ԿԳՄՍՆ-ի հետ, դրամաշնորհային է նաև: Վերջին տարիներին այնպես է ստացվել, որ ես բավականին ծավալային աշխատանքներ եմ ներկայացնում հանդիսատեսի դատին: Նպատակային եմ ընտրել պիեսը, քանի որ մի քանի խոցելի խումբ կա, որոնց մասին կուզեի խոսել: Յուրաքանչյուր պիեսի ընտրությամբ դու պետք է ասելիք ունենաս, ու քո հերոսների լեզվով, նրանց միջոցով փորձես տեղ հասցնել այն բոլոր մտահոգությունները, որոնք ունես: Իմ մտահոգություններից մեկն այն է, որ մարդը երբեք չպետք է կորցնի իր հոգու լույսը, չընկճվի, պարտադիր կարողանա խավարից դուրս գալ»,- երկու գործողությամբ դրամայի միտքն է ներկայացնում Լյուդվիգ Հարությունյանը:

Ռեժիսորը նշում է՝ իր համար ստեղծագործական այս թիմը առանձնահատուկ է եղել բոլոր առումներով: Դերասանների 80 տոկոսն առաջին անգամ է բեմում՝ պրոֆեսիոնալների կողքին: Նկարիչը ևս նոր է՝ Հակոբ Պողոսյանի հետ առաջին համագործակցությունն է եղել: Բոլորի հետ բարդ ու պատասխանատու ճանապարհ են անցել, խոսել բավական զգայուն, ինչ-որ տեղ նաև ռիսկային թեմայից:

Ամբողջական նյութը՝

https://www.armtimes.com/hy/article/300836

Կիսվել սոց․ ցանցերում