Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Հոսեյն Սալամին ողջունել է Միջազգային քրեական դատարանի որոշումը՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ձերբակալության օրդեր տրամադրելու վերաբերյալ և այն անվանել «Իսրայելի քաղաքական մահ»։
«Միջազգային քրեական դատարանը գովելի քայլ է կատարել՝ սիոնիստների առաջնորդներին ճանաչելով պատերազմական հանցագործներ, որոնք պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Այսօր դուք ականատես եք լինում Սիոնիստական ռեժիմի քաղաքական մահվանը», — ասել է Սալամին Խուզեստան նահանգում:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ղեկավարի խոսքով՝ Իսրայելի ղեկավարությունն ընկել է բացարձակ քաղաքական մեկուսացման մեջ, ինչը կարելի է անվանել «Պաղեստինում և Լիբանանում դիմադրության շարժման մեծ հաղթանակը»։
