1 մլրդ դրամ կհատկացվի Երևանի և մարզերի թատրոններին, համերգային դահլիճներին գույք և տեխնիկա գնելու համար

2024 թվականին Կառավարությունը նախատեսել է ավելի քան 1 մլրդ դրամ հատկացնել Երևանի ու մարզերի թատրոնների, համերգային դահլիճների, նվագախմբերի համար անհրաժեշտ գույք, տեխնիկա գնելու նպատակով։

Ինչպես հայտնում են Կառավարությունից, այս տարի արդեն 250 միլիոն դրամ արժողությամբ երաժշտական գործիքներ ու լուսաձայնային սարքավորումներ տեղ են հասել, գնման գործընթացը շարունակվում է:

Կիսվել սոց․ ցանցերում