Եգիպտոսի ափերի մոտ զբոսանավ է խորտակվել

Կարմիր ծովում՝ Մարսա ալ-Ալամի ափերի մոտ, զբոսանավը, որում եղել է 45 մարդ, վթարի է ենթարկվել։ Այս մասին հայտնում է Al-Youm as-Sabia տեղեկատվական պորտալը։

Զբոսանավում եղել է անձնակազմի 14 անդամ և 31 զբոսաշրջիկ։ Փրկարարներին հաջողվել է գտնել ու նրանցից մի քանիսին ափ դուրս բերել, սակայն փրկվածների հստակ թիվը դեռ չի հաղորդվում։ Զբոսաշրջիկների քաղաքացիության մասին տեղեկություն չի տրվում։

Նավը ծով է դուրս եկել նոյեմբերի 24-ին, իսկ նոյեմբերի 29-ին պետք է հասներՀուրգադա։ Զբոսանավն աղետի ազդանշան է ուղարկել երկուշաբթի տեղական ժամանակով առավոտյան ժամը 05:30-ին: Վթարի պատճառները հետաքննվում են։

Կիսվել սոց․ ցանցերում