Իմ անձնական կյանքի մեջ կլինի՞ չխառնվեք այսուհետ.Զեյնալյանը՝ լրագրողներին

«Ամեն տեղ ինտրիգ եք ման գալիս։ Այս վեց տարվա մեջ մի հատ ներկայացրե՞լ եք, որ հանձնաժողովում քննարկվեց այս կամ այն նախագիծը»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը, ով մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել։

«Ո՞վ ասաց՝ Սահմանադրություն խախտելով որոշում եք կայացրել: Դա իմ սահմանադրական իրավունքն է, կանոնակարգ օրենքի համաձայն ես եմ որոշումը կայացրել։ Վարչապետը խնդրել է, ես կայացրել եմ որոշում։ Որոշումը կարող է լինել երկու տեսակի՝ դիմում գրել կամ դիմում չգրել։ Ես կայացրել եմ որոշում անձամբ և դիմում եմ գրել պատգամավորական գործունեությունս դադարեցնելու։ Խնդրում եմ այսքանով բավարարվել»,- մանրամասնեց նա։

Անդրադառնալով լուրերին՝  կարող է նշանակվել առողջապահության նախարար, Նարեկ Զեյնալյանն ասաց. «Դուք՝ լրագրողներդ եք նման բան տարածում, նման բան չկա։ Ես կորոշեմ՝ ինչով եմ զբաղվելու: Իմ անձնական կյանքի մեջ կլինի՞ չխառնվեք այսուհետ»։

Կիսվել սոց․ ցանցերում