ՍԱՏՄ ղեկավարը նոր տեղակալ ունի. վարչապետը որոշում է ստորագրել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Տիգրան Պետրոսյանը նշանակվել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով և «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Տիգրան Պետրոսյանին նշանակել սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ»,- ասվում է որոշման մեջ:

Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Վահագն Հարությունյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

Կիսվել սոց․ ցանցերում