ՔՊ Գյումրու գրասենյակում միջադեպ չի եղել. Կարեն Սարուխանյանը հերքել է շրջանառվող լուրերը

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Գյումրու քաղաքապետի թեկնածու Կարեն Սարուխանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հերքել է տարբեր լրատվականների կողմից շրջանառվող՝ ՔՊ գրասենյակում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ լուրերը:

«Սիրելի ՜ Գյումրեցիներ,

Իրենց լրատվական համարող կայքերը շարունակում են ապատեղեկատվություն, սուտ լուրեր տարածել։

Ցանկանում եմ տեղեկացնել, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Գյումրու գրասենյակում որևէ մեկի մասնակցությամբ, որևէ միջադեպ չի եղել»,- գրել է Սարուխանյանը։

Կիսվել սոց․ ցանցերում