Լիոնել Մեսսին հնարավոր է երկարաձգի պայմանագիրը «Ինտեր Մայամիի» հետ

Ամերիկյան «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին հնարավոր է երկարաձգի պայմանագիրն ակումբի հետ, հայտնում է AS-ը: Երկու կողմերի ներկայացուցիչները բանակցություններ են վարում:

«Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկրին «Ինտեր Մայամին» առաջարկում է մնալ մինչև 2026 թվականի դեկտեմբեր: Արգենտինայի հավաքականի ավագը չի բացառել, որ կմնա թիմում մինչև 2026 թվականի աշխարհի առաջնությունը, որն անցկացվելու է ԱՄՆ-ում, Մեքսիկայում և Կանադայում:

Կիսվել սոց․ ցանցերում